Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Երգիծական գրչով

Երգիծական գրչով
14.07.2024 | 14:08

Դոնալդ Թրամփի վրա մահափորձի մեղավորը Սերժն է, որովհետև ինքը կարող էր այդ մահափորձը կանխել, համ էլ Սերժն ամեն առավոտ կարմիր գույնի «վարենիով» բլիթ է ուտում։

Դե 3 օր առաջ Սոֆի Դևոյանի հարսին էլ գցեցին Սերժի գիրկը, բանից պարզվում է, որ ոմանք մոմ պահողներ են աշխատում Սերժի մոտ։

Ասում եմ, բայց ի՜նչ մեծ գրպաններ ունի Սերժը, ինչ լինի-չլինի գցում են իր գրպանը։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ